211652_close_icon
views-count16068 դիտում article-date 23:07 05-12-2016

Հայազգի փոքրիկները Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Լավագույնը» շոուի ժամանակ ապշեցրել են հանդիսատեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Լավագույնը» շոուի ժամանակ տաղանդավոր փոքրիկները՝ Ալեքսանդր Բեյլերյանն ու Սոֆյա Բաղդասարյանը ցուցադրել են իրենց աներևակայելի կարողություններն ու հնարավորությունները: 4-ամյա Սոֆյան զարմացրել է իր աշխարհագրական գիտելիքներով ու 200 պետության անուն թվարկել՝ նշելով բոլորի մայրաքաղաքները, իսկ 6-ամյա Ալեքսանդրն՝ ապշեցրել իր երաժշտական բացառիկ լսողությամբ և լեզուների իմացությամբ: Պարզվեց նաև, որ նա կարողանում է երգել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, վրացերեն, գերմաներեն և կորեերեն: Ալեքսանդրն ընդամենը 6 տարեկան է, բայց արդեն կարդացել է Շեքսպիրի «Համլետը», այն էլ՝ հենց բնօրինակը: Հատուկ նրա համար Վալդիս Պելշի կազմակերպած «Գուշակիր մեղեդին» մրցույթի ժամանակ էլ փոքրիկն առանց դժվարության կարողացավ գուշակել բոլոր երգերը: Տղայի զգացմունքային ելույթը զարմացրել է ոչ միայն փորձառու հաղորդավարներին և հանդիսատեսին, այլ նաև համացանցի մեծ թվով օգտատերերի, ովքեր արդեն հասցրել են դիտել տաղանդավոր և աներևակայելի կարողություններով փոքրիկների մասնակցությամբ հեռուստահաղորդումը: Ներկայացնում ենք տեսանյութերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր