211652_close_icon
views-count7341 դիտում article-date 09:37 06-12-2016

«Հազար դրամների նախագծից» կհանվի «պարտադիր» բաղադրիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռևս անորոշ վիճակում է։ Թեև ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, և յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ իրավիճակը փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ։ ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետևանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»։ Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որևէ հայ, որը դիմում կգրի և կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միևնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է։ Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր