211652_close_icon
views-count2045 դիտում article-date 19:04 06-12-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստը վարում էին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արսեն Առստամյանը: Օրակարգում «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցերն էին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի 2017թ.-ի պետական բյուջեով նախատեսվող ծախսերը ներկայացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը: Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմաբ 2017թ.-ի պետական բյուջեի օրինագծով դատական համակարգի պահպանման ծախսը կազմել է 558 մլն 195 հազ դրամ, ինչը 2016թ.-ի ճշտված բյուջեի համեմատ աճել է 12մլն 278հազ դրամով: Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ, համակարգի 2017թ.-ի ծախսը նախատեսվում է 497մլն 761հազ դրամի չափով, որը 2016թ.-ի համեմատ ավել է 4 մլն 261 հազ դրամով: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ, նախարարության աշխատակազմի 2017թ.-ին նախատեսվող ծախսը կազմում է 337մլն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 1 մլն 895հազ դրամ: Ընդմիջումից հետո 2017թ. բյուջեի ոլորտային նախագծեր են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: 2017թ. պետական բյուջեի նախագծով վերահսկիչ պալատի պահպանման ծախսը նախատեսվում է 134մլն 947հազ դրամ, որը 2016թ. համեմատ աճել է 843հազ դրամով: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերը գալիք տարվա բյուջեով կկազմեն 41մլն 796 հազար դրամ: ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը 2017թ.-ին նախատեսվել են 100 մլն 811հազ դրամ, աճը 2016-ի համեմատ կազմում է 4 մլն 118հազ դրամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 154 մլն 270 հազար դրամի ծախս, 2016 թվականի համեմատ՝ ավելանալով 65 մլն 683 հազ դրամով: Օրվա երկրորդ կեսին շարունակվել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: 2017թ. պետական բյուջեի նախագծեր են ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետը և վարչակազմերի ղեկավարները և տեղակալները: Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը 2017թ. պետական բյուջեով նախատեսվում է 305մլն 661հազ դրամ: 2017թ. բյուջեով Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 172 մլն 554հազ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ նվազել է 719 հազ դրամով: Հադրութի շրջանի վարչակազմի բյուջեն 2017թ.-ին նախատեսվում է 136մլն 223 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1մլն 98հազ դրամով նվազել է:

Նմանատիպ նյութեր