4849 դիտում
15:26 07-12-2016
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Երևանի փողոցներում ու բակերում նորերով է փոխարինվել 469 վնասված լուսատու
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 5 փողոց, 1 շենքի բակ և 1 այգի: Ընթացքի մեջ են Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավոր ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
12:37 31-01-2018
Հունվարի 22-26-ը նորերով է փոխարինվել Երևանի փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու
2792 դիտում
16:47 14-03-2018
Փետրվար ամսին մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785 վնասված լուսակետ
4867 դիտում
15:31 12-04-2017
Ապրիլի 3-7-ը նորերով է փոխարինվել Երևանի փողոցների ու բակերի 734 վնասված լուսատու
Այս բաժնից
388 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
793 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում