211652_close_icon
views-count4877 դիտում article-date 15:43 07-12-2016

ՍԱՊԾ-ն խախտումներ է արձանագրել կաթնամթերք արտադրողների մոտ. կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ. տեղեկացնում են ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ: Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր: [b] Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրնսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ: [/b] Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:

Նմանատիպ նյութեր