211652_close_icon
views-count5271 դիտում article-date 13:24 08-12-2016

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Մադրիդում 2:2 խաղաց «Ռեալի» հետ: Բացի այն, որ այս արդյունքը «Բորուսիային» թույլ տվեց խմբում գրավել 1-ին տեղը, գերմանական թիմը նաև մրցաշարի խմբային փուլի պատմության ռեկորդ սահմանեց: «Բորուսիան» 6 տուրում 21 գոլ խփեց, ինչը նոր ռեկորդ է: Մինչև այդ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունավետության ամենաբարձր ցուցանիշը կազմում էր 20 գոլ, որը պատկանում էր Մադրիդի «Ռեալին» (2013/14), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (1998/99) «Բարսելոնային» (2011/12 և 2016/17: Նշենք, որ այս խմբի մյուս խաղում լեհական «Լեգիան» 1:0 հաշվով հաղթեց «Սպորտինգին» և գրավելով 3-րդ տեղը` Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ: Պորտուգալական ակումբը գրավեց վերջին տեղը: [b]F խումբ [/b]«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:2 Քարիմ Բենզեմա, 28, 53 - Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 61, Մարկո Ռոյս, 88 «Լեգիա» (Լեհաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0 Կոշտա Գիլյերմե, 30
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր