Արարատի մարզի գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարները. Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց
Այսօր կառավարության դիմաց Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի քանի համայնքների բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով մթերված խաղողի դիմաց դեռևս չվճարած գումարները:
Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, որին գյուղացիները հարցրեցին, թե ե՞րբ են վճարվելու իրենց գումարները:
«Ձեր փողը ես չեմ վերցրել, որ ես պատասխանատու լինեմ՝ ասեմ, որ այսինչ օրն եմ տալիս»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարն ասաց, որ թեև չի ցանկանում կոնկրետ ժամկետներ նշել, սակայն խոստացավ, որ գյուղացիների գումարները կվճարվեն մինչև տարվա վերջ:
Գյուղացիները նշեցին, որ չեն հավատում փոխնախարարի խոսքերին և պահանջեցին հանդիպում վարչապետի հետ: