211652_close_icon
views-count5139 դիտում article-date 23:12 08-12-2016

Հայազգի անվանի երաժիշտ Ստաս Նամինի հոբելյանի շրջանակում Հայաստանում կանցկացվի «Ստաս Նամին–65» ծրագիրը

Հայ-ռուսական մշակութայն համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. դեկտեմբերի 14-20-ը, Երևանում կանցկացվի ՌԴ մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն Ստաս Նամինի ստեղծագործությունները: Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը: Դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը: Դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Ստաս Նամինի «Ռոքնռոլի ազատությունը» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Նույն օրը` ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուշկինի պատմվածքների: Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-12:30-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կանցկացվի վարպետության դաս, որին կհաջորդի «Բիթլոմանիա» ներկայացումը: Նույն օրը` ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը, իսկ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը փոքրիկների համար հանդես կգա «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով: Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ստաս Նամինի «Զրույց Նեիզվեստնու հետ» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը կներկայանա «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումով: Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կցուցադրվի Ստաս Նամինի «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը, իսկ նույն օրը` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կկատարի Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան:

Նմանատիպ նյութեր