3387 դիտում
09:08 10-12-2016
ԱԺ պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՀՀ տարբեր պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ թույլ տալու տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամներին:
Սակայն առանց որևէ պատճառաբանության մշտապես մերժում է ստացել. «Եթե հարազատների նկատմամբ արգելքը կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը՝ այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4974 դիտում
10:15 09-08-2016
Վիտալի Բալասանյանը վերադարձել է Երևան և այցելել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»
2754 դիտում
10:00 07-12-2016
Քաղաքական ուժերից մեկը մտադիր է նախընտրական ցուցակում ընդգրկել «Սասնա ծռերի» անդամներին. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը