211652_close_icon
views-count7851 դիտում article-date 18:31 10-12-2016

Իսպանիա. «Բարսելոնան» ընդհատեց «սև» շարքը, Մեսին ռմբարկուների մրցավազքում շրջանցեց Ռոնալդուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահին` «Օսասունային»: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը իր գոլերի քանակը Պրիմերայում հասցրեց 11-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով 10-ական գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուին և իր թիմակից Լուիս Սուարեսին, որը նույնպես աչքի ընկավ «Օսասունայի» հետ խաղում: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 31 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում` 3 միավոր զիջելով 1 խաղ պակաս անցկացրած «Ռեալից»: [b]Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր [/b]«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 0:3 Լուիս Սուարես, 59, Լիոնել Մեսի, 72, 90+2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր