211652_close_icon
views-count15198 դիտում article-date 13:56 13-12-2016

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները տուրուդմփոց են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների միջև տեղի ունեցած վեճին հաջորդել է ծեծկռտուքը։ Ինչպես հաղորդում է Cumhuriyet-ը, այդ երկրի առողջապահության նախարարի ելույթից հետո ամբիոնին է մոտեցել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քուրդ պատգամավորը, ում ելույթն պարբերաբար ընհդատել են իշխող կուսակցության պատգամավորները՝ հայտարարելով, որ կուսակցությունը պաշտպանում է Քրդական աշխատավորական կուսակցությանը։ Հետզհետե մթնոլորտը թեժացել է և այն վերածվել է ծեծկռտուքի։ Պատգամավորներից մեկը վնասվծք է ստացել. Նրան առաջին օգնություն է ցուցաբերել խորհրդարանի բժիշկը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր