211652_close_icon
views-count2678 դիտում article-date 19:18 13-12-2016

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Շիրակի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:[/color] Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (Ծիլքար գյուղի մոտ)` վրաբեր ձյուն: Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին, Մելիք-Արագած, Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:[/color]

Նմանատիպ նյութեր