211652_close_icon
views-count2465 դիտում article-date 11:53 14-12-2016

Կարեն Սարգսյանը` Սամբոյի դեռահասների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի 2016թ. առաջնությունը` մասնակցությամբ Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկների: Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե պարգևի: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը (46կգ), Դավիթ Իսրայելյանը (55կգ), Սենո Սիրադեղյանը (66կգ) և Ազատ Հակոբյանը (78կգ):

Նմանատիպ նյութեր