211652_close_icon

Սահակ Կարապետյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում

views-count7189 դիտում article-date 13:02 14-12-2016
ՌԴ Դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է երկրի գլխավոր դատախազի տեղակալ, նա կփոխարինի Ալեքսանդր Զվյագինցևին, հաղորդում է Tass-ը։ Մինչ նոր պաշտոնին նշանակվելը Կարապետյանը զբաղեցրել է ՌԴ ԳԴ միջազգային իրավական համագործակցության հարցերով գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը։ Նրան նոր պաշտոնին նշանակելու մասին որոշումն ընդունվել է այսօր պալատի լիագումար նիստի ժամանակ։ Ս. Կարապետյանի թեկնածությունը Դաշնային խորհրդի քննարկման ժամանակ առաջադրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ:

Նմանատիպ նյութեր