1885 դիտում
18:05 14-12-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:
«Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
10:13 11-08-2021
Չեխիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում