211652_close_icon
views-count4913 դիտում article-date 23:02 15-12-2016

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին: Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարևորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության և ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման:

Նմանատիպ նյութեր