2647 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվանից ուժի մեջ է մտել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքը։ Կան հիմնավոր մտավախություններ, որ մեղմ ասած՝ խնդրահարույց այս օրենքը մոտ ապագայում կհանգեցնի դեղերի գների էական բարձրացման, ինչը, սակայն, միանգամից տեղի չի ունենա։
Խնդիրն այն է, որ նոր օրենքով լրջորեն սահմանափակվում են դեղերի այսպես կոչված «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները։ Այսինքն, եթե մինչև հիմա հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել ասենք Ռուսաստանից, որտեղ այն երբեմն մի քանի անգամ ավելի էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը կարող է իսպառ դադարել։
Ներկայումս կա «զուգահեռ ներմուծման» եղանակով Հայաստան ներկրված դեղերի որոշ խմբաքանակ, որը դեռ կվաճառվի նախկին գներով, սակայն նոր խմբաքանակները ներմուծելուց հետո դրանց գինը, ամենայն հավանականությամբ, էականորեն կաճի։ Բացի դրանից, այս պահին դեռ մշակված չեն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ բազմաթիվ նորմատիվ ակտեր, և մի որոշ ժամանակ օրենքի որոշ դրույթներ գործնականում դեռ չեն կիրառվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3461 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»