211652_close_icon
views-count2161 դիտում article-date 10:10 16-12-2016

Խաչատուր Քոքոբելյանը այժմ էլ քննարկումներ է սկսել Ստեփան Դեմիրճյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցի շուրջ բոլոր բանակցությունները տապալելուց հետո, այժմ քննարկումներ է սկսել ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սակայն, Ստեփան Դեմիրճյանը նախնական համաձայնություն է տվել շաբաթ օրը կայանալիք ՀԱԿ համագումարին ներկա գտնվելու համար։ Քոքոբելյանը, մինչդեռ, շարունակում է բոլորին հավաստիացնել, որ «Ազատ դեմոկրատներ»-ը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, և անակնկալներ են սպասվում, թեև կարծես կասկածի տեղ չի թողնում, որ Խաչատուր Քոքոբելյանի հետ նույն ցուցակով է հանդես գալու նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր