211652_close_icon

Հայտնաբերվել է երթուղայինում կնոջ պայուսակից գողություն կատարողը

views-count5533 դիտում article-date 19:51 17-12-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 155 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 23.280 դրամ և սուպերմարկետի կուտակային քարտ: Արմեն Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ պայուսակից: Պարզվել է, որ տուժողը 1962 թ. ծնված Գայանե Վ.-ն է, որից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր