211652_close_icon
views-count4127 դիտում article-date 19:20 17-12-2016

Անգլիա. «Չելսին» շարունակում է ֆանտաստիկ հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում առաջատարը` «Չելսին», լոնդոնյան դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Անտոնիո Կոնտեի թիմը շարունակեց փառահեղ հաղթարշավը. սա «Չելսիի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում և այս ցուցանիշը ակումբի ռեկորդի կրկնությունն էր: Նշենք, որ միակ գոլի հեղինակ դարձած Դիեգո Կոստան իր գոլերի քանակը հասցրեց 13-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Այս հաղթանակց հետո «Չելսին» վաստակեց 43 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արսենալն» ու «Լիվերպուլը» ունեն 34-ական միավոր և մեկական խաղ պակաս են անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր [/b] «Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 0:1 Դիեգո Կոստա, 43
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր