211652_close_icon
views-count7702 դիտում article-date 17:21 18-12-2016

«Ռեալը»` աշխարհի ակումբային չեմպիոն, Ռոնալդուն` հեթ-տրիկի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ` լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթեց ճապոնական «Կասիմա Անտլերսին»: Ճապոնացիները արժանի դիմադրություն ցույց տվեցին ահեղ մրցակցին: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, ընդ որում, խաղի ընթացքում «Ռեալը» պարտվողի դերում էր: Սակայն լրացուցիչ ժամանակում «արքայական» ակումբը լրջորեն գործի անցավ և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք, որ «Ռեալը» 5-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը և այս ցուցանիշով գերազանցում է բոլորին: [b]Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ [/b] «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Կասիմա Անտլերս» (Ճապոնիա)՝ 4:2 (լրացուցիչ ժամանակ) Քարիմ Բենզեմա, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 11մ, 60, 98, 104 - Գակու Սիբասակի, 44, 52
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր