Սպորտի նախարարությունը պարգևատրել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մրցաշարի մրցանակակիրներին
Նախարարության պարգևավճարներով պարգևատրվել են «Ֆուտզալ բիզնես լիգայի» մրցաշարի մրցանակակիրները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել «Պարմա» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է «ԱԿԲԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Վեգա» թիմը: Մրցանակակիրներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սահմանած պարգևավճարները հանձնել է նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:
Մրցաշարի հաղթող թիմն արժանացել է 300.000 ՀՀ դրամ դրամական պարգևի, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 200.000 ՀՀ դրամ դրամական պարգևի և երրորդ տեղը զբաղեցրածը՝ 100.000 ՀՀ դրամ դրամական պարգևի:
Նշենք, որ «Ֆուտզալ բիզնես լիգայի» մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Եզրափակչում մրցաշարի հաղթողի կոչման համար ուժերն են չափել «Պարմա» և «ԱԿԲԱ» թիմերը: