211652_close_icon
views-count9161 դիտում article-date 15:54 21-12-2016

Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության գործող մեխանիզմներին ավելացրել է ևս մեկը: Մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր: Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով ավելացել է նաև առցանց հսկողության նոր մեխանիզմ. կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատո՞ւմ է, թե՞ կանգնած է, ո՞ր կետից է սկսել ճանապարհը մաքրել և ո՞ւր է հասել: Ներկայում «GPS» սարքավորումներով համալրված են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Սևանի տարածաշրջանների ճանապարհաշինական կազմակերպությունների ձյուն մաքրող և աղցան մեքենաները: Գործընթացը շարունակվում է, և շուտով համակարգին կմիանա հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներն սպասարկող բոլոր ճանշինների տեխնիկան: Այլ մանրամասներ՝ տեսանյութում... [img]/ups/images/0343252001482319434523713.jpg[/img] [img]/ups/images/0070132001482319433265237.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր