2540 դիտում
16:46 21-12-2016
Բժշկական էթիկայի և առողջապահության ոլորտում ստվերի ու կոռուպցիոն ռիսկերի կրճատման հարցերը` ՀԽ նիստի օրակարգում
ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրել է «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ նախագծով սահմանվել են բժշկական էթիկայի ոլորտը կարգավորող հարաբերությունների շրջանակը` կարգավորելով ինչպես բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, այնպես էլ բուժաշխատողի` իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերություն:
Խորհրդի անդամները դրական են գնահատել նախաձեռնությունը և նախագծի անհրաժեշտությունը` որպես բուժաշխատող-պացիենտ հարաբերությունների կարգավորման գործիք ու ներկայացրել իրենց դիտարկումները և տեսակետները նախագծի վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը կարևորել է հասարակական խորհրդի անդամների կողմից ներկայացված կարծիքները և նշել, որ հնչած առաջարկները կքննարկվեն և հնարավորության դեպքում կներառվեն նախագծի վերջնական տարբերակում:
Նիստի օրակարգի երկրորդ հարցի` առողջապահության ոլորտում ստվերի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակման վերաբերյալ քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի հասարակական խորհրդի անդամները գրավոր ներկայացնեն առաջարկներ, որոնք կներառվեն առողջապահության ոլորտում ստվերի և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի նախագծում:
Նմանատիպ նյութեր
8034 դիտում
08:58 02-06-2018
Պրոֆիցիտ. ո՞ր ուղղությամբ կծախսվի ստվերի կրճատման արդյունքում ավելացված գումարը. «Ժամանակ»
3582 դիտում
14:12 09-10-2019
Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»