3087 դիտում
14:45 22-12-2016
Կառավարության ղեկավարը հանձնարարել է վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները:
«Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության և վերլուծության առումով: Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի և Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ՝ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ: Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»,-նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վարչապետը հանձնարարել է քննարկել Զբոսաշրջության պետական կոմիտեի և Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած առաջարկությունները՝ վիզաների հայեցակարգի վերաբերյալ. «Խնդրում եմ քննարկեք այդ հարցը և լուծում տվեք: Նաև համեմատեք մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:
Նմանատիպ նյութեր
6738 դիտում
14:23 11-01-2018
Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին