211652_close_icon
views-count7897 դիտում article-date 16:58 22-12-2016

Մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը

Մոսկվայում 80 տարեկան հասակում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուղաշվիլին, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Ջուղաշվիլին ծնվել էր 1936 թվականին, Ստալինի ավագ որդու՝ Յակովի ընտանիքում։ Նա սկսել էր զինվորական կարիերան՝ ընդունվելով սուվորովյան ուսումնարան, իսկ հետո շարունակելով ուսումը Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում։ Ավարտելով այն՝ ձեռք էր բերել զինվորական ինժեների մասնագիտություն։ Նա բազմաթիվ անգամներ էր քննադատության ենթարկվել, ինչպես նաև դատական գործերի մեջ հայտնվել ԶԼՄ-ների հետ՝ իր պապին պաշտպանելու համար։ Իսկ 2015 թվականին գիրք գրեց՝ «Իմ պապը՝ Ստալինը.. նա սուրբ է» խորագրով։ Մարմնավորել է նաև իր հոր՝ Յակովի մասին ֆիլմում Իոսիֆ Ստալինի դերը։

Նմանատիպ նյութեր