3186 դիտում
19:59 22-12-2016
Հայաստանի տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա. Մանե Թանդիլյան
Հայաստանում ժամանակավոր խնդիրներ են դրվում և ժամանակավոր լուծումներ են առաջարկվում, ինչը որևէ արդյունք չի կարող գրանցել: Հայաստանին արմատական լուծումներ են պետք, երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆինանսիստ-փորձագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:
«Մեր երկրից գնում են մարդիկ, ովքեր աշխատում են, ովքեր հարկատու են: Սա հետևանքն է նրա, որ մենք չենք կարողանում աշխատող մարդկանց պահել մեր երկրում: Սա արտաքին պարտքեր վերցնելու պատճառ է դառնում, որովհետև մարդկանց բացակայությունը թե՛ սպառողի, թե՛ հարկ վճարողի բացակայությունն է: Մեր տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա, ինչի հետևանքով բյուջե մուտքեր են ապահովում, սակայն պետք է նշել, որ երբ վերցնում ես այդ գումարը տնտեսվարողից, հետո խնդիրներ են առաջանում տնտեսվարողի համար»,- նշեց Մանե Թանդիլյանը:
Ամփոփելով, Մանե Թանդիլյանն ասաց, որ տնտեսական աճի զարգացման համար անհրաժեշտ է փոխել տնտեսական մթնոլորտն ու իշխանությունների նկատմամբ վստահություն սերմանել:
Նմանատիպ նյութեր
760 դիտում
20:30 11-09-2023
Ողջ աշխարհը քննարկում է Հայաստանի հարցը առանց Հայաստանի․ Մանե Թանդիլյան
1324 դիտում
22:21 14-04-2023
Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորտային ճոպանուղին. Մանե Թանդիլյան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»