211652_close_icon
views-count6048 դիտում article-date 09:14 23-12-2016

Զարուհի Փոստանջյանը կարող է թողնել քաղաքականությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի։ Կուսակցությունն առաջիկայում գումարելու է համագումար, որի ժամանակ մի քանի կարևոր կուսակցականներ կհայտարարեն կուսակցության շարքելու լքելու կամ անդամակցությունը կախակայելու մասին։ Արմեն Մարտիրոսյանը, որն այս օրերին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու շուրջ ակտիվ բանակցությունների մեջ է, ցանկանում է Րաֆֆի Հովհաննիսյանից հետո դառնալ կուսակցության առաջնորդ։ Դեպքերի այսպիսի ընթացքին դեմ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հայտարարել է, թե կուսակցության՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում կարող է առհասարկ թողնել քաղաքականությունը։ Չի բացառվում, որ համագումարը կուսակցության ղեկավար ընտրի Արմեն Մարտիրոսյանին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դուրս գա կամ ժամանակավորապես սառեցնի իր գործունեությունը քաղաքականությունից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր