55208 դիտում
14:48 23-12-2016
«Յաշիկավարը», ով համարանիշները փորձում էր քողարկել «զանավեսկու» միջոցով, հայտնաբերվեց և տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 20 ՍP 001 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նշված մեքենայի վրա կատարվել է համարանիշների վերասարքավորում, ինչը հնարավորություն է տալիս վարորդին ավոմեքենայի միջից հեռակառավարման սարքով արագաչափերի և տեսախցիկների մոտ քողարկել համարանիշները։
Տվյալ դեպքում, ինչպես ժողովորդն է ասում, «յաշիկի առաջի և հետևի համարանիշներին եղել է զանավեսկա»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Վարշավյան փողոցի բնակիչ, 38-ամյա Կարո Թաֆլաքյանը, ով վարչական պատասխանատվության է ենթարկվել կատարած օրինախախտման համար։
Պարզվել է նաև՝ ավտոմեքենայի դիմապակու վրա փակցված է եղել ինչ-որ «պռոպուսկ», որը տրված է եղել «Հայ-ռուսական կազակական միավորման» կողմից։
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և վարորդներին հորդորում է, որպեսզի նման բնույթի վարչական պատասխանատվության ենթակա արարքներ չկատարեն, հակառակ դեպքում այն կատարողները կընկնեն այս «յաշիկավարի» օրը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+