211652_close_icon
views-count13153 դիտում article-date 18:58 23-12-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու հերթական վարժանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին: Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն: Այնուհետև հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ և սառը զենք: Ի դեպ, այս համալիրն օգտագործվում է եվրոպական մի շարք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններում: Վերջին փուլում գումարտակի անձնակազմը մշակում էր շինության ականապատման, պայթեցման,հանցագործների վնասազերծման հնարքներ՝ օգտագործելով լարային և հեռակառավարվող ականներ, արգելքների հաղթահարման տեխնիկական միջոցներ, բարձրլեռնային պայմաններում հատուկ գործողությունների իրականանցման հատուկ հանդերձանք: Այս փուլն ավարտվեց ձեռնամարտի հնարքների ցուցադրումով: Վարժանքների ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանման պատրաստականությունը: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ելնելով զինավարժանքի ընթացքից և արդյունքներից՝ անձնակազմի գործառնական պատրաստվածության կատարելագործման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր