211652_close_icon
views-count28838 դիտում article-date 20:50 23-12-2016

Ողբերգական դեպք Սիսիան քաղաքում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երիտասարդական փողոցի տներից մեկին հարակից գոմում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարկոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 տան բնակիչ, 69-ամյա Ժորա Հակոբջանյանը իր տանը կից անասնագոմում տանիքի գերանից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ քայլին դիմել է հակի թելով, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են նույնաբովանդակ գրություններ, որտեղ գրված է, որ ինքը հիվանդության հետևանքով առաջացած ուժեղ ցավերին չի դիմանում և ստիպված դիմում է ինքնասպանության և խնդրում է իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրել: Արդեն դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծվում է քննչական խումբ՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությմաբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ և նշանակվում մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր