10795 դիտում
10:28 28-12-2016
Վարդան Այվազյանի եղբոր գազալցակայանը, համապատասխանելով չափանիշներին, շարունակում է ծառայություն մատուցել. «Իրավունք»
«Իրավորնք» թերթը գրում է. ««Իրավունքն» ամիսներ առաջ գրել էր, որ Չարենցավանում Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով:
Թեև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում են գազա և բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:
Մեզ հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):
Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5013 դիտում
09:41 12-02-2016
Փակվել է Վարդան Այվազյանի եղբորը պատկանող գազալցակայանը. «Իրավունք»
1958 դիտում
15:21 11-03-2016
Անձը և տանձը` ըստ Վարդան Այվազյանի մեկնաբանության
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը