2985 դիտում
18:26 28-12-2016
Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ռուզաննա Բ.-ն պնդել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքն իրականում չի կատարել: Վերջինս համոզված է եղել, որ 200.000 դրամը նախարարության աշխատակիցներին վճարում է որպես տուգանք նախօրոք հայտնաբերված խախտումների համար, սակայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, սպառնալիքների և հոգեբանական ճնշման միջոցով, իրեն պարտադրել են 03.02.2016թ.-ին հաղորդել կաշառք տալու վերաբերյալ: Ըստ Ռուզաննա Բ.-ի` ոստիկաններն իրեն տևական ժամանակով ապօրինի պահել են վարչությունում, ապա` սպառնացել, որ նշված հաղորդումը չտալու դեպքում կձերբակալեն: Ավելին` ՀՀ քննչական կոմիտեում ևս, պարտադրաբար, նույնաբովանդակ ցուցմունք է գրել քննիչի ուղղորդմամբ և թելադրանքով, սակայն հետագա ցուցմունքներում արդեն նշել է իրականությունը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
13:10 02-06-2016
Ըստ նախկին ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը չարաշահել է պաշտոնեական դիրքը, կատարել պաշտոնեական կեղծիք
2229 դիտում
16:10 28-06-2017
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը