2785 դիտում
18:38 29-12-2016
Ըստ կալանավորի հաղորդման` քննիչը չարաշահել է պաշտոնեական դիրքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Ա.-ն հաղորդում է տվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել:
Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ Վերտու ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին: Այդպիսով, վերջինս, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է հասցրել պետության, ինչպես նաև Անդրանիկ Ա.-ի օրինական շահերին և իրավունքներին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
13:10 02-06-2016
Ըստ նախկին ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը չարաշահել է պաշտոնեական դիրքը, կատարել պաշտոնեական կեղծիք
2226 դիտում
16:10 28-06-2017
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր