26355 դիտում
21:26 29-12-2016
Թող մեր սահմանները խաղաղ, ամուր լինեն և թող ոչ մեկի ընտանիքից էլ ոչ մի հերոս չպակասի. Ավո Ադամյանի նոր տեսահոլովակն ու ամանորյա բարեմաղթանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամանորին ընդառաջ, որպես կանոն, բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ են լույս տեսնում, որոնք իրենց գույներով ու ռիթմերով նախատոնական շունչ են պարգևում բոլորին:
Երգիչ Ավո Ադամյանն, ի տարբերություն մյուսների, որոշել է կատարել մի երգ, որի օրիգինալ տարբերակը, ինչպես երգիչն է ասում, հոսում է բոլորիս երակներում:
Ավոյի ամանորյա գեղեցիկ ու նոր մոտեցմամբ կատարման, տեսահոլովակի նկարահանման և այլ մանրամասների մասին մեր թղթակցի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.
[b]-Ավո՛, ինչպե՞ս որոշեցիք ընտրել Արթուր Գրիգորիչի՝ արդեն բոլորին հայտնի այս երգը:[/b]
-Երգն, ինչպես շատերի, այնպես էլ իմ կողմից շատ սիրելի է: Այն առանձնահատուկ է նրանով, որ Արթուր Գրիգորիչնն է, և բոլորիս երակներում այն կա:
[b]-Չե՞ք վախենում, որ նոր գործիքավորմամբ և նոր մոտեցմամբ այս երգը հանդիսատեսն ու հեռուստադիտողը չի ընդունի:[/b]
-Ցանկություն առաջացավ երգն այլ կերպ ներկայացնել: Իհարկե, մտածել եմ՝ գուցե հանդիսատեսը չցանկանա լսել օրիգինալից շեղված տարբերակը, սակայն ներքին վստահություն ունեմ, որ իմ հանդիսատեսն ինձ կհասկանա: Նախքան աշխատանքները սկսելը, իհարկե, առաջին քայլս հենց Արթուր Գրիգորիչի կարծիքն իմանալն էր: Ստացա նրա օրհնությունն ու էլ ավելի վստահ տրվեցի գործին:
[b]-Ովքե՞ր են մասնակցել ուրախ ու դրական էմոցիաներ առաջացնող այս աշխատանքին[/b]
-Նախ ուզում եմ նշել, որ այս երգը միայն իմը չեմ համարում: Այն բոլոր նրանցն է, ովքեր հանուն ընկերության, հանուն գեղեցիկ գաղափարի հավաքվեցին ու մի քանի ժամում կյանք տվեցին այս երգին ու տեսահոլովակին: Ամեն ինչ շատ արագ է որոշվել և իրականացվել, ուստի շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր որոշ դեպքերում իրենց սկզբունքները մի կողմ դրեցին և աշխատանքային թիմում ընդգրկվեցին: Բոլորի անուններն, ում նշում եմ, իմ ընկերներն են: Այս պարագայում նրանք ոչ թե երաժիշտ, ռեժիսոր, օպերատոր և այլն են, այլ՝ մեծատառով ընկերներս:
Գործիքավորման մեջ իմպրովիզացիա մտցնելու գաղափարն իմն է եղել: Գործիքավորումը արել է Գարիկ Գևորգին:
Ձայնագրություններն, ինչպես միշտ, արել է իմ հավատարիմ ընկեր Արսեն Բարսամյանը: Երգի մեջ կա զուռնա-դհոլի հատված, որը կատարել է դուդուկահար Կամո Սեյրանյանն, ում հետ համատեղ աշխատանք ունենալն ինձ համար պատիվ է: Դհոլի հատվածը կատարել Կարեն Հովհաննիսյանը:
Գեղեցիկ հեքիաթի հեղինակը Վահե Հարությունյանն է, ով նաև իմ նախորդ տեսահոլովակներից մի քանիսի հեղինակն է: Շնորհակալ եմ բոլորին. «MA» պարային համույթի աղջիկներին, լուսային էֆֆեկտներն ապահովողներին, դիմահարդարին, վարսահարդար Արամ Նահապետյանին, DJ Relax-ին և ամենակարևոր մասնակցին՝ փոքրիկ Արթուր Խաչատրյանին, ով նկարահանման ողջ ընթացքում համբերատար սպասում էր, թե երբ է ժամանակակից իր ելույթով ներկայանալու պահը գալու:
Շնորհակալ եմ նրանց, ովքեր կադրից դուրս մեծ աշխատանք են կատարել, որպեսզի մենք այժմ ունենանք այս ամենը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Դալմա Գարդեն Մոլ»-ի և Քանաքեռի «Ձմեռային այգու» տնօրինությանը, որտեղ իրականացրել ենք նկարահանումները:
[b]
-Ավո, ինչ ծրագրեր ունեք 2017թ.-ի համար: Ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսը:[/b]
-Առաջիկա ծրագրերը շատ են: Նրանց մի մասը թղթի վրա է դեռ, մի մասին արդեն մեկնարկ է տրվել: Նոր երգեր միանշանակ կլինեն, սակայն այս պահին նախընտրում եմ լռել դրանց մասին: Աստված առաջ:
[b]-Ամանորյա Ձեր բարեմաղթանքը՝ հայ ժողովրդին:[/b]
- Մաղթում եմ, որ յուրաքանչյուր հայի ընտանիքում միայն ուրախության ճիչեր լինեն: Սեր ու խաղաղություն տիրի ամենուր: Թող մեր սահմանները խաղաղ, ամուր լինեն և թող ոչ մեկի ընտանիքից էլ ոչ մի հերոս չպակասի: Շնորհավոր Նոր տարի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչին և մաղթում բուռն ստեղծագործական կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2813 դիտում
18:16 20-07-2021
«Մենք կապրենք նորից»․ Ավո Ադամյանի երգը՜ նվիրված հերոս Ռոբերտ Բարսեղյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. exclusivelife.am
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին