211652_close_icon
views-count41385 դիտում article-date 11:28 30-12-2016

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետև զինվորական պատվո շարասյան ուղեկցությամբ ծաղկեպսակ դրվեց զինվորական պանթեոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ նախագահի հետ էին Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և այլ պաշտոնատար անձինք։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+

Նմանատիպ նյութեր