211652_close_icon
views-count78749 դիտում article-date 17:09 03-01-2017

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Գողթ գյուղում. բախվել են Mercedes-ները. 10 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ են նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետնրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղի բնակիչները և մի մասին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գողթ գյուղի բժշկական կենտրոնի բժիշկները, մի մասին էլ՝ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել Կոտայքի ոստիկանապետն ու 3-րդ վաշտի հրամանատարը: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և Աբովյանի «Ճանշին»-ը չի բարեհաճել մատը մատին խփել և կատարել ճանապարհը մերկասառույցից հեռացնելու աշխատանքներ: Տեղում դասակի հրամանատար Հ. Գալստյանը ահազանգեց Աբովյանի «Ճանշին»-ի պետին, ով խոստացավ, որ կարճ ժամանակում աշխատակիցները կգան և կմշակեն ճանապարհը, սակայն 2 ժամից ավելի նրանք հորիզունում չերևացին, հավանաբար, մտածում են, որ ՃՈ աշխատակիցները վթարված մեքենաները կտեղափոխեն դեպքի վայրից ու էլ նրանց աչքին չի երևա «Ճանշին»-ը: 04.01. Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ Ոստիկանությունը պարզել է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։ [color=#EF2929] Նրանք են Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Տիգրան Եղիազարյանը, Սարի թաղի բնակիչ, 14-ամյա Արսեն Եղիազարյանը, որը սովորում է Սարի թաղի թիվ 47 հիմնական դպրոցում, Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Արմինե Խանոյանը, Սարի թաղի բնակիչ, 12-ամյա Անի Եղիազարյանը, որը նույնպես սովորում է Սարի թաղի թիվ 47 հիմնական դպրոցում, Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչներ, 12-ամյա Անուշ Խանոյանը, 3-ամյա Տաթեւիկ Հովհաննիսյանը, 33-ամյա Վահան Հովհաննիսյանը, որն աշխատում է Երեւանում գործող Վ. Հովհաննիսյան ԱՁ-ում որպես տնօրեն, Մոսկվայի մարզի բնակիչներ, ժամանակավորապես Երեւանի Դայմոնդ հյուրանոցային համալիրում բնակվող 43-ամյա Ապուխտին Վլադիսլավը, 43-ամյա Ելենա Ապուխտովան եւ 19-ամյա Իլյա Ապուխտինը։ [/color] Բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր