211652_close_icon
views-count19003 դիտում article-date 02:09 05-01-2017

Անգլիա. «Տոտենհեմը» կանգնեցրեց «Չելսիի» փառահեղ հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պարտության մատնեց առաջատարին` Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպման հերոսը դարձավ «Տոտենհեմի» 20-ամյա կիսապաշտպան Դելե Ալին, որը դուբլ ձևակերպեց իր հաշվին: Նշենք, որ տաղանդավոր անգլիացին արդեն ԱՊԼ-ի վերջին 4 խաղերում 7-րդ գոլի հեղինակը դարձավ: Բայց գլխավոր իրադարձությունը «Չելսիի» ֆանտաստիկ հաղթարշավի ավարտն էր: Վերջին անգամ «Չելսին» պարտվել էր 2016թ. սեպտեմբերի 24-ին, որից հետո 13 անընդմեջ հաղթանակ տարավ` ակումբային նոր ռեկորդ սահմանելով և դառնալով առաջնության միանձնյա առաջատար: Այս խաղից հետո առաջատարների շարքերում որոշ փոփոխություններ եղան: «Տոտենհեմը» 42 միավոր վաստակեց և շրջանցելով իր երդվյալ թշնամուն` «Արսենալին» (41 միավոր), հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» և վերջինիս հետ կիսում է 3-4-րդ տեղերը: «Լիվերպուլը» 44 միավորով 2-րդն է, իսկ «Չելսին» 49 միավորով մնաց առաջին տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր [/b] «Տոտենհեմ»-«Չելսի», 2:0 Դելե Ալի, 45+1, 54
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր