211652_close_icon
views-count47928 դիտում article-date 19:46 06-01-2017

Հայաստանում Խաչքավորների պակաս չկա. Էդուարդ Շարմազանովն էլ իր ծննդավայրում դարձավ Խաչքավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ավանդույթի համաձայն՝ Խաչը հանձնվեց Խաչքավորին և կատարվեց ծոմ պահողների մեղքերի թողության արարողություն, այնուհետև կատարվեց մատաղի արարողակարգը և Խաչքավորը բաժանեց մատաղը: Օրհնված ջուրը, ինչպես նաև գինին ու մատաղը քաղաքացիները համտեսեցին և ավանդույթի համաձայն՝ իրենց տները տարան: Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը կաջակցի եկեղեցուն՝ առկա խնդիրների լուծմանը և կլինի եկեղեցու կողքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր