9490 դիտում
22:40 06-01-2017
ԱՄՆ Փենսիլվանիայի ավտոտեխսպասարկման կետում կինը ծննդաբերել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ավտոտեխսպասարկման կետերից մեկում կինը ծննդաբերել է: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել. կինը իրեն վատ է զգացել և որոշել է գնալ պետքարան, որտեղ էլ մի քանի րոպե անց ծննդաբերել է: Նրա ամուսինը մինչ այդ խոսել է ավտոմեխանիկների հետ, երբ SMS հաղորդագրություն է ստացել կնոջից այն մասին, որ վերջինս ծննդաբերել է:
Ամուսինը չի կարողացել հավատալ իր կարդացածին, սակայն այդ պահին ինչ-որ մեկը բղավել է, որ ինչ-որ կին ծննդաբերել է պետքարանում:
Կարճ ժամանակ անց, առաջին օգնությունը ստանալուց հետո բոլորը՝ ժամանած շտապօգնության մեքենայով հայտնվել են հիվանդանոցում:
Նորածին աղջնակը առողջ է, իսկ նրա ավագ քույրն ու մայրիկը որոշել են հաջորդ մեքենան ճիշտ այդ սրահից գնել:
Ընտանիքի հայրը հաջորդ օրը վերադարձել է սպասարկման սրահ, որտեղ վարպետները ավարտին են հասցրել ծննդաբերության պատճառով կիսատ թողած գործը:
Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
499 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ
532 դիտում
21:35 18-10-2024
Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան