211652_close_icon
views-count12509 դիտում article-date 20:30 07-01-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ, Ռունին` կրկնեց Չարլթոնի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ռեդինգին»: Մանկունյանցիների առավելությունը մրցակցի հանդեպ կասկած չէր հարուցում: Թիմը նույնիսկ առանց մի քանի առաջատար խաղացողների գերիշխում էր ամբողջ խաղի ընթացքում: Մոուրինյոյի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը, մեկական անգամ աչքի ընկան Ռունին և Մարսիալը: Իսկ հանդիպման գլխավոր իրադարձությունն այն է, որ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփելով 249-րդ գոլ` հավասարվեց լեգենդար Բոբի Չարլթոնին` թիմի կազմում խփած գոլերի քանակով: Ի դեպ, Չարլթոնը ներկա էր հանդիպմանը և հանդիսականների թվում էր: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր, սակայն խաղային ժամանակ չստացավ, ինչպես և` Իբրահիմովիչն ու Պոգբան: [b]Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 4:0 Ուեյն Ռունի, 7, Անտոնի Մարտիալ, 15, Մարկուս Ռեշֆորդ, 75, 79
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր