211652_close_icon
views-count7445 դիտում article-date 15:13 09-01-2017

Իրանում եռօրյա սուգ է հայտարարված երկրի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Իրանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրում՝ կապված երկրի նախկին նախագահ, Նպատակահարմարության հարցերով խորհրդի նախագահ, այաթոլահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունը։ Իրանի կառավարությունը նաև հունվարի 9-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր, ինչը կապված է Ռաֆսանջանիի հուղարկավորության հետ։ 82-ամյա Ռաֆսանջանին մահացել է երեկ՝ հունվարի 8-ին, սրտի կաթվածից։ Նա հայտնի հոգևորական էր, համարվում էր երկրի առաջատար քաղաքական գործիչներից մեկն ու իսլամական հեղափոխության հիմնասյունը, իսկ 1989-1997 թվականներին զբաղեցրել էր Իրանի նախագահի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր