211652_close_icon
views-count4730 դիտում article-date 11:26 10-01-2017

Հարավային Կորեան մերժել է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը

Հարավային Կորեայի իշխանությունները չեն ընդունել ԱՄՆ-ի ու Ճապոնիայի՝ համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին առաջարկությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, գրել է «Ասահի» թերթը։ Նախատեսված էր, որ զորավարժությունները պետք է կենտրոնացված լինեին Հյուսիսային Կորեայի ստորջրյա նավերի դեմ գործողությունների մշակմանը։ 2016 թ-ի նոյեմբերին Ճապոնիան ու Հարավային Կորեան համաձայնագիր են ստորագրել գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանակման մասին, ինչի հետ կապված՝ դեկտեմբերին առաջ քաշվեց ստորջրյա նավերի դեմ ուսումնավարժանքներ անցկացնելու մասին հարցը։ Այդուհանդերձ, Սեուլը հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ նման վարժանքներ անցկացնել՝ կապված երկրի նախագահ Պակ Կին Խեի իմպիչմենթի հետ։

Նմանատիպ նյութեր