211652_close_icon
views-count2859 դիտում article-date 13:23 10-01-2017

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Տավուշի մարզի նորանշանակ դատախազին

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր