211652_close_icon
views-count4648 դիտում article-date 16:48 10-01-2017

Սիրիայում ԱՄՆ-ի օդային հարվածներից 20 խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել, փոխանցում է gazeta.ru-ն։ Գերասիմովի խոսքով՝ հարվածները հասցվել են B-52 ռմբակոծիչի կողմից։ «Մենք հիշում ենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին ամերիկյան ավիացիան Դեյր-ազ-Զոր շրջանում Սիրիայի կաավարական ուժերի դիրքերին հարվածներ հասցրեց, ինչից հետո ԻՊ-ը գրոհի անցավ։ Վերջին օրինակը այս տարվա հունվարի 3-ին ավիահարվածներն են եղել Սարմադ բնակավայրի վրա»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր