211652_close_icon

Հարկադիր կատարման ծառայությունում նոր նշանակումներ են կատարվել

views-count4918 դիտում article-date 16:09 11-01-2017
Այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Դավիթ Կնյազյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր