3039 դիտում
19:10 11-01-2017
Տեղի ունեցավ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունները: Մրցաշարերի մասնակիցները և բացման արարողության ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակը:
Այնուհետև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ողջունեց մրցաշարի մասնակիցներին և խոսքը փոխանցեց կանանց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանին`վիճակահանությունն անցկացնելու համար: Նա նախ մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոնադրույթնաը և նշեց, որ չեմպիոնուհու կոչման համար այս տարի կպայքարեն 10 շախմատիստուհի` Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը, որից հետո տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը, իսկ առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը, ում բաժին հասավ 4-րդ համարը: Այնուհետև համարներ ընտրեցին մրցաշարի մյուս մասնակիցները:
Կանանց վիճակահանությունից հետո կատարվեց տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը, որն անցկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, ով նույնպես նախ ներկայացրեց մրցաշարի կանոնադրությունը և նշեց, որ ինչպես և կանանց մրցաշարում, տղամարդկանց մոտ ևս չեմպիոնի կոչման համար կպայքարեն 10 շախմատիստ` Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն ԱՆդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ․ Պետրրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:
Առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, ով` ինչպես նկատեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը, մրցաշարը սկսեց համեստ` ընտրելով մեկնարկային 10-րդ համարը:
Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:
Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
19:28 22-01-2023
Պարգևատրվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները
1903 դիտում
13:18 14-01-2024
Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը
1732 դիտում
20:14 21-01-2024
Շախմատի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում