23364 դիտում
10:46 12-01-2017
Հրդեհ է բռնկվել ոստիկանության նախկին Կենտրոնական բաժնի շենքում. հայտարարվել է «Բիս-1» աստիճան, հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է գեներալ-մայոր Ներսես Նազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Իսրայելյան փողոցում գտնվող նախկին ոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 1, թիվ 8, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, ովքեր 1,5 ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան՝ շնորհիվ հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների։
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «Բիս-1» աստիճան։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը։
Տեղում էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու նույն կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14589 դիտում
21:38 08-05-2015
Հրդեհ Երևանի բնակելի շենքում. հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)