1633 դիտում
18:41 13-01-2017
Մայրաքաղաքի երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածքներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրման աշխատանքներն այժմ հիմնականում ծավալվել են երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածություններում: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով:
Մարդկային ռեսուրսների ներգրավմամբ առանձին հատվածներում մաքրվում են սառցակալած ճանապարհները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու ավազի խառնուրդ: Հիշեցնենք, որ վերը նշված տարածքների մաքրման ոչ բավարար վիճակին օրերս անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ըստ այդմ, հանձնարարվել էր կոնկրետ տարածքներում ձեռնարկել ձնամաքրման անհետաձգելի միջոցներ: Աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
20:27 06-01-2016
Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում նաև երկրորդական փողոցներում, մայթերին, բակային ու միջբակային տարածքներում
2769 դիտում
14:15 09-02-2017
Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են Երևանի մայթերին, բակերում ու միջբակային տարածքներում
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք