211652_close_icon
views-count41101 դիտում article-date 09:47 16-01-2017

Զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 20-ամյա զինծառայողը

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր